Սնանկության գործով կառավարչի որակավորման մրցույթը հաղթահարած քաղաքացիներն ստացել են վկայականներ

16/12/2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը շնորհավորել և վկայականներ է հանձնել սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաղթահարած վեց անձի:

Հարությունյանը հույս է հայտնել, որ կառավարիչները մեծ ներդրում կունենան ոլորտի զարգացման գործում՝ միաժամանակ ակնկալելով, որ ապագայում արդեն որպես սնանկության գործով կառավարիչ գործունեություն ծավալելու ընթացքում պրակտիկ խնդիրների բախվելիս կարձանագրվեն և կբարձրաձայնվեն ոլորտում առկա խնդիրները, որն էլ հետագա խթան կհանդիսանա Արդարադատության նախարարության՝ որպես ոլորտի քաղաքականությունն իրականացնող մարմնի կողմից` ոլորտի բարեփոխումները շարունակելու համար։