Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման մրցույթը

30/12/2022

Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման մրցույթը Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակներում միջազգային ստանդարտներին համապատասխան նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի հրավերը տեղադրված է www.gnumner.am կայքում, ՀՀՔԿ- ՓՆՄԽԾՁԲ-22/1 ծածկագրով: Մրցույթի տեխնիկական բնութագրով սահմանվել է առկա նախագծային լուծումներին համապատասխան նախագծային փաստաթղթեր մշակելու պահանջ և առաջադրանքին կցվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապես մշակված էսքիզային տարբերակը: Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2023 թվականի հունվարի 12-ը: