Գրիգոր Մինասյանն ընդունել է ՏՏ ոլորտի 20-ից ավելի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին. քննարկվել են թվայնացման ոլորտի բարեփոխումները

04/01/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար 20-ից ավելի ընկերությունների հետ:
Օրակարգում են եղել Արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի թվայնացման ուղղությամբ անցկացվելիք մրցույթներին և դրանց առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Նախարարի կողմից ընդգծվել է մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածության կարևորությունը՝ ռազմավարական նպատակների իրականացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են նաև դատարանների թվայնացման արդյունքում ստեղծվող ծրագրերի ընդունման գործընթացում մասնագիտացված կառույցի ներգրավման անհրաժեշտությունը և ոլորտային պետական գնումների գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Արդյունքում ընկերությունների կողմից հնչեցվել են մի շարք մտահոգություններ և առաջարկներ, կայացվել են որոշումներ ուղղված ինչպես խնդիրների կարճաժամկետ, այնպես էլ վերջնական լուծմանը:
Երկուստեք ընդգծվել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և արդյունավետությունը: