Մեկնարկում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների հերթական որակավորման փուլը
09/01/2023
Արդարադատության նախարարությունն՝ ի դեմս «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում՝ հայտարարում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող, որակավորման ստուգմանը մասնակցելու ցանկություն ունեցող հոգեբանների ընդունելություն:
Որակավորման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը Կազմակերպություն է ներկայացնում՝
1) Դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) Ինքնակենսագրություն.
4) Հոգեբանի մասնագիտացումը հավաստող դիպլոմի պատճենը (դիպլոմի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
5) 2 հատ 3x4 չափսի լուսանկար (գունավոր).
6) Աշխատանքային գրքույկի քաղվածքի պատճենը կամ համապատասխան տեղեկանք աշխատավայրից:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Որակավորման դասընթացը կմեկնարկի 2023 թվականի հունվարի 23–ից։
Ուսուցումն անվճար է՝ նախատեսված 30 Հավակնորդի համար: