Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է թվայնացման գործընթացի շրջանակում կիբերանվտանգության առաջնահերթությունը
10/02/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման նախաձեռնություններին առնչվող հարցեր:
Կողմերը երկուստեք կարևորել են թվայնացման ոլորտում սկիզբ առնող համագործակցությունը, առանձնացրել արդարադատության ոլորտի թվայնացման այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրության շրջանակում են: Ընդգծվել է նաև թվայնացման գործընթացի շրջանակում կիբերանվտանգության առաջնահերթությունը՝ հաշվի առնելով միջազգայի փորձը և անվտանգության չափորոշիչները:
Քննարկումների արդյունքում մատնանշվել են հետագա համագործակցության հստակ ուղղություններ, մասնավորապես, առանձնացվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի թվայնացման գործընթացը: