Հաշվի առնելով վերջին շրջանում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ստացվող դիմումները և հեռախոսազանգերը՝ ձեր ուշադրությանն ենք հրավիրում այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է e-register.am կայքում՝ ձախ հատվածի ցանկից ընտրել "ԻՇ հայտարարագիր" բաժինը կամ մուտք գործել bo.e-register.am կայք:
Խնդրում եմ հաշվի առնել, որ այլ ինտերֆեյսով էջում լրացումներ կատարելու դեպքում ԻՇ հայտարարագիր չի լրացվում։