Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու գնման գործընթացին

01/03/2023

ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության շրջանակում հաշտարարության ոլորտի գործունեության ապահովման համար էլեկտրոնային գործիքների նախատեսման նպատակով՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ:
Ձեռքբերվող ծառայությունների նպատակն է գործընթացին ներգրավել ՏՏ ոլորտի մասնագիտացված կազմակերպություն, ով պետք է ուսումնասիրի այժմ մշակվող Էլեկտրոնային հաշտարարության հարթակը, իրականացնի պայմանագրի փուլերի ուղեկցում, պայմանագրի ամեն փուլով և դրա բաղադրիչներով տա մասնագիտական եզրակացություն:
Մասնագիտական եզրակացությունը Արդարադատության նախարարության համար հիմք է հանդիսանալու հարթակի մշակման ծառայություններն ընդունելու համար:
Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր՝ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերություններին մասնակցելու գնման գործընթացին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 30-ը՝ ժամը 12:00-ն:
Մանրամասների համար՝ այստեղ https://www.moj.am/announcements/view/article/2178