Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում թեկնածուների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի փուլը
10/03/2023
Այսօր կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը, որին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 5 անդամները՝ Դանիել Իոաննիսյանը, Վիգեն Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, Արթուր Սաքունցը և Էդմոն Մարուքյանը մասնակցել են հեռավար ձևաչափով:
Հարցազրույցի փուլին մասնակցել է երեք թեկնածու:
Հիշեցնենք, որ Երկրորդ փուլում թեկնածուների գնահատումն իրականացվում է գնահատման թերթիկի միջոցով: Գնահատման արդյունքում առավելագույն միավորներ, բայց ոչ պակաս, քան 7 միավոր ստացած մինչև հինգ թեկնածուների տվյալները ներառվում են Խորհրդի կողմից Հանձնաժողովը ձևավորելու և Հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագծում, որը դրվում է քվեարկության:
Արդյունքներն ամփոփելուց հետո կհայտարարվի նոր մրցույթի մասին: