Հայաստանի Հանրապետության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնում այսուհետ կիրականացվի ոչ միայն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, միներալների, հանքային ապարների փորձաքննություն, այլ նաև բացառիկ հետազոտություն. մարդու օրգանիզմում՝ երիկամում և լեղապարկում գոյացող քարերի հետազոտություններ, մասնավորապես՝ դրանց էլեմենտային բաղադրության, որակական և քանակական կազմի որոշում, անօրգանական և օրգանական զանգվածային մասի, դրա բնույթի և տեսակի մանրակրկիտ պարզում՝ տալով հիմնավոր և ճշգրիտ եզրակացություն։