ՄԻՊ նոր ռազմավարական փաստաթղթի ընդունումը նպատակ ունի իրականացնել առաջիկա 3 տարիների համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակումը
14/03/2023
Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 3 տարիների համար նախանշվել են Մարդու իրավունքների ոլորտի գերակայությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու երաշխավորումը, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության իրականացումը, մարդու իրավունքների և դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկվածության բարձրացումը, միասնական քաղաքականության ուղղությունների նախանշումը, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող եք ներկայացնել մինչև մարտի 28-ը ներառյալ:
Հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը կներկայացվի ի լրումն