Առաջին անգամ կիրականացվեն դատահոգեբուժական փորձաքննություններ Փորձագիտական կենտրոնում

28/03/2023

«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը՝ շնորհիվ Կենտրոնի նոր մասնագետների և ժամանակակից սարքավորումների, ընդլայնել է
հնարավորությունների շրջանակը:
Առաջին անգամ դատաիրավական գործունեության մեջ Կենտրոնն իրականացնելու է դատահոգեբանական փորձաքննություն։ Այս պարագայում փորձաքննության հիմնական օբյեկտ հանդիսանալու է մարդը՝ իր մտավոր գործունեության օրինաչափություններով և հոգեախտաբանությամբ։
Դատահոգեբուժական բաժնում իրականացվելու են հետևյալ փորձաքննությունները՝
1) Քրեական գործի շրջանակներում՝
մեղադրյալների, ինքնասպանությունների, մեղսունակության հարցը որոշելու նպատակով փորձաքննություն,
տուժողների և վկաների, դատավարական և քննչական գործողություններին մասնակցելու և ցուցմունք տալու կարողությունը որոշելու նպատակով փորձաքննություն,
քրեադատավարական գործունակությունը որոշելու, հետմահու դատահոգեբուժական, մահվանը նախորդող ժամանակահատվածում հոգեկան հիվանդության առկայությունը պարզելու նպատակով իրականացվող փորձաքննություններ։
2) Քաղաքացիական գործի շրջանակներում՝
անձի գործունակությունը որոշելու նպատակով փորձաքննություններ,
գործարքն անվավեր ճանաչելու հարցերով փորձաքննություններ,
ծնողական իրավունքներն սահմանափակելու նպատակով իրականացվող փորձաքննություններ։