Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ մասնագիտական հանձնաժողովում նոր թեկնածուներ ներգրավելու նպատակով
10/04/2023
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է մրցույթ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը համալրելու նպատակով:
Հայտ կարող են ներկայացնել՝
1) իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող, և
2) իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք:
Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել constitutional@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:
Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 11-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ։
Մանրամասներն՝ այստեղ