Միջազգային պատվիրակությունը ծանոթացել է տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության և թվայնացման ոլորտում ՀՀ հաջողված փորձին

12/04/2023

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Արեյանն ընդունել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությանը:
Տիգրան Արեյանը բացման խոսքում բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության ու Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության երկկողմ համագործակցությունը:
Այցի նպատակն է եղել սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության, թվայնացման և հարակից ոլորտում Հայաստանի Հանրապետության հաջողված փորձը:
Այդ նպատակով Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի կողմից անցկացվել է դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են տեղեկատվության ազատության ոլորտում ՀՀ օրենսդրությունը, պրակտիկ խնդիրները, անձնական տվյալների պաշտպանությունը, տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում իրականացվող միջոցառումները և այլն:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հաճախակի դարձնել նմանօրինակ ուսումնական այցերն ու փորձի փոխանակման հնարավորությունները: