Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ իրականացված աշխատանքներ, առկա միջազգային պարտավորություններ. հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստ
15/04/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Նիստին բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալը, ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը:
Նիստին քննարկվել են Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ իրականացված աշխատանքները, առկա միջազգային պարտավորությունները և այդ ուղղությամբ առկա առաջարկները:
Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները վերոգրյալ հարցերի շուրջ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիրքորոշումները:
Հստակեցվել են աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքներն ու դրանց իրականացման ժամկետները: