էլեկտրոնային եղանակով տեղեկանք կտրամադրվի մի շարք պետական մարմինների՝ հարկադիր կատարման ենթակա պարտավորությունների վերաբերյալ

17/04/2023

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համատեղ մշակել և շահագործման է հանձնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ստացումն ամբողջությամբ էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով ստանալու գործիքակազմը։
Այսուհետ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց՝ հարկադիր կատարման ենթակա պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կստանա ինքնաշխատ, էլեկտրոնային եղանակով՝ թղթային տարբերակով հարցում ուղարկելու փոխարեն։
Ավարտվել են նաև Ծառայության և ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջև տեղեկատվության ինտեգրման աշխատանքները։ Այսուհետ իրավաբանական անձանցից չի պահանջվի իրենց հարկադիր կատարման ենթակա պարտավորությունների մասին տեղեկության ներկայացում։ Այն կստացվի ինքնաշխատ եղանակով։
Ներդրված գործիքակազմերի շնորհիվ կրճատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար ծախսվող ժամանակը։