Հակակոռուպցիոն կրթություն, Ազդարարման համակարգ. Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի հերթական նիստ

17/04/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:
Նիստին բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալը, ներկայացրել է քննարկման առարկա օրակարգային հարցերը:
Քննարկվել են հակակոռուպցիոն կրթության և իրազեկման, ազդարարման համակարգի, իրական շահառուների ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները և այդ ուղղությամբ առկա առաջարկները:
Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները վերոգրյալ հարցերի շուրջ ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները: Աշխատանքային խմբի կողմից ուրվագծվել են այդ հարցերի շուրջ իրականացվելիք հետագա աշխատանքները: