Արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ «Էլեկտրոնային դատարան» համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ:
Վարչական դատավարության թվային մոդուլի ներդրմամբ ակնկալվում է․ 1. Վարչական գործն առավել սեղմ ժամկետում և արդյունավետ քննելուն ուղղված գործիքակազմի մշակում, 2. Դատական համակարգի աշխատակիցների, դատավորների վերապատրաստում, 3. Հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված նյութերի և ուղեցույցների պատրաստում, 4. Յուրաքանչյուր գործով գործողությունների պատմության դիտման հնարավորության ապահովում, 5. էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի գործարկում՝ ապահովելով վարչական դատավարության թվայնացումը:
Նախատեսվում է, որ համակարգից օգտվելու են դատավորները, դատական համակարգի այլ ներկայացուցիչները, պետական բոլոր մարմինները, փաստաբանները, ինչպես նաև քաղաքացիները: Համակարգի գործարկմամբ էականորեն կկրճատվեն վարչական գործերի քննության ժամկետները՝ ապահովելով քաղաքացիների արդար դատաքննության իրավունքի պատշաճ ապահովման առավել ճկուն մեխանիզմներ:
Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` 1) մասնագիտական փորձառություն, 2) աշխատանքային ռեսուրսներ, 3) ֆինանսական միջոցներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 22-ը, ժամը 11:00-ն։