Կոռուպցիայի ընկալման համաթիվ, հակակոռուպցիոն ոլորտի վերջին 4 տարիների բարեփոխումներ. արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է լրագրողներին

21/04/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Տիգրանյանը մասնակցել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից կազմակերպված՝ հակակոռուպցիոն բարեփոխումներին նվիրված սեմինար-քննարկմանը։
Քննարկման շրջանակներում Կարեն Կարապետյանը լրագրողներին է ներկայացրել Հակակոռուպցիոն ոլորտի վերջին 4 տարիների բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ կապված 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության տարբեր միջոցառումերի իրականացման հետ։ Ներկայացվել է նաև նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսվող հիմնական բարեփոխումների առնչությամբ Արդարադատության նախարարության տեսլականը։ Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի ընկալման համաթվին և դրա իջեցման հնարավոր պատճառներին։