Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել Եվրոպական բիզնես ասոցիացիայի ընդհանուր ժողովին:
Նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով կարևորել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի դերը Հայաստանում կայուն և մրցունակ տնտեսության զարգացման գործում:
Ժողովի շրջանակում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման կարևորությունը:
Միջոցառման նպատակն էր ամփոփել Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրերի բարելավմանն ուղղված հասարակական և գործարար հատվածների հետ համատեղ իրականացված աշխատանքները:
Արդարադատության նախարարության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի համագործակցության հիմնական ուղղություններից է եղել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների և կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները կարևոր դեր են խաղում բիզնես հատվածի առջև ծառացած խնդիրների արագ և արդարացի լուծումների գործում:
Միջոցառման ընթացքում արդարադատության նախարարին շնորհվել է շնորհակալական պարգև՝ Ասոցիացիայի հետ երկարատև համագործակցության համար: