Նախարար Գրիգոր Մինասյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը

08/05/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի նախագահությամբ անցկացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի 5-րդ հանդիպումը։
Նիստի ընթացքում ներկայացվել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի կառուցվածքի և դրա բաղադրիչների (ռազմավարական նպատակների, ուղղությունների և/կամ ենթաուղղությունների) հաստատման նախագիծը:
Արդարադատության նախարարության, շահագրգիռ մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Նախագծի հինգ նպատակներին:
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվել է հաստատել «Կոռուպցիայի դեմ պայքարը գործարար (մասնավոր) ոլորտում», «Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործումը», «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկումը», Կոռուպցիայի հակազդումը», «Կոռուպցիայի կանխարգելում» նպատակներն ու դրանցից բխող ուղղությունները:
Աշխատանքային խմբի անդամները և ոլորտային փորձագետները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիրքորոշումները Նախագծի նպատակների ուղղությամբ։