Փորձագիտական կենտրոնը կիրականացնի հանքանյութերի և հանքատեսակների հետազոտություն

23/05/2023

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը վերսկսել է հանքանյութերի և հանքատեսակների հետազոտությունները։

Նոր սարքավորումներով կատարվում է փոշենման զանգվածների որակական, քանակական և կիսաքանակական վերլուծություն, ինչպես նաև կախված հետազոտության օբյեկտի տեսակից և վիճակից, դրանցում հայտնաբերվում են՝ նատրիումից /Na/ մինչև ուրան /U/ մետաղները։

Սարքավորումների զգայունության աստիճանի շնորհիվ փորձագետը նույնիսկ կարող է հայտնաբերել ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող նմուշում առկա հազվագյուտ տարրերը։