«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ է անցկացրել

31/05/2023

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից անցկացվել են 2023 թվականի ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստման դասընթացները։
Դասընթացներն անցկացվել են հեռավար, որոնք վարել են Կենտրոնի փորձագետները՝ հետևյալ թեմաներով.
✓ ձեռագրաբանական փորձաքննության նշանակման և կատարման առանձնահատկություններ,
✓ փաստաթղթաբանական փորձաքննության նշանակման և կատարման առանձնահատկություններ,
✓ փորձաքննություն նշանակելու որոշման մեջ առաջադրվող հարցերի ճշգրիտ ձևակերպում,
✓փորձաքննության ներկայացվող իրեղեն ապացույցների պատշաճ և ճիշտ փաթեթավորում,
✓ դեպքի վայրից իրեղեն ապացույցների անվնաս, անկորուստ առգրավվում,
✓ եզակի մանրաթելերի հավաքում դեպքի վայրից և հագուստների պատշաճ փաթեթավորում,
✓ նյութերի նախապատրաստումը դատական ավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու համար,
✓ դատահաշվապահական փորձաքննության նշանակման և կատարման առանձնահատկություններ,
✓ տնտեսագիտական փորձաքննության նշանակման և կատարման առանձնահատկություններ,
✓ հետքաբանական փորձաքննության նշանակման և կատարման առանձնահատկություններ,
✓ իրեղեն ապացույցները պատշաճ վիճակում փորձաքննության ներկայացնելու պահանջներ,
✓ առաջադրվող հարցեր՝ ճիշտ ձևակերպում և դրանց լուծման շրջանակ,
✓ նոր ձեռք բերված սարքավորումները և դրանց հնարավորությունների օգտագործումը քրեագիտական նյութագիտության մեջ (նոր ենթատեսակի փորձաքննություններ),
✓ նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների առարկա և օբյեկտներ՝ դրանց նմուշառման առանձնահատկություններ,
✓ շինարարատեխնիկական փորձաքննությունների օբյեկտներ և փորձաքննության ենթատեսակներ,
✓ փորձագետին պարզաբանմանն առաջադրվող հարցերի շրջանակին և հարցերի պարզաբանմանն ուղղված գործողություններ,
✓ ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննությունների նշանակման և կատարման առանձնահատկություններ։
Դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության, կրիմինալիստիկական տակտիկայի և մեթոդիկայի, փորձաքննությունների արդի հնարավորությունների, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման հմտությունների հիմնահարցերին։
Կենտրոնի փորձագետները և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք արդյունավետ են համարել դասընթացները, ցանկություն հայտնելով պարբերաբար կազմակերպել տարբեր ձևաչափով վերապատրաստումներ, հանդիպումներ ու քննարկումներ, որոնք հնարավորություն կստեղծեն ձեռք բերել առավել ամրապնդված և արդյունավետ համագործակցություն։
Առցանց դասընթացներին շուրջ 400 մուտքով մասնակցել Է 78 քննիչ։