Ավտոմատացվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացը. Այն կիրականացվի 24/7 ռեժիմով

01/06/2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կատարողական վարույթների էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է նոր ծրագրային մոդուլ, որի շնորհիվ՝ կատարողական վարույթներով կատարված վճարումների մշակման գործընթացն ամբողջ ծավալով ավտոմատացվել է և իրականացվում է 24/7 ռեժիմով։
Ներդրված նոր մոդուլը հնարավոր է դարձնում ամբողջությամբ ինքնաշխատ կատարել կատարողակական վարույթով գանձված գումարի բաշխում, արգելանքներից ազատում և կարճում։
Գործընթացն ամբողջությամբ ինքնաշխատ է կատարվում նույնիսկ այն դեպքում, երբ տվյալ վճարված կատարողական վարույթը գտնվում է ավարտված վիճակում, իսկ տվյալ կատարողական վարույթը վարող հարկադիր կատարողն այլևս չի աշխատում տվյալ բաժնում։ Համակարգը տվյալ կատարողական վարույթն ինքնաշխատ տեղափոխում է բաժնի՝ տվյալ պահին ծառայող հարկադիր կատարողի վարույթ, այդպիսով ապահովելով կատարողական վարույթով գանձված գումարի բաշխումը, արգելանքներից ազատումն ու կարճումը։
Նշենք, որ նախկինում վճարահաշվարկային համակարգերի միջոցով կատարված վճարումները մշակվում էին ձեռքով՝ միայն աշխատանքային օրերին և ժամերին։