«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը՝ Կառավարության աջակցությամբ ձեռք բերված նոր սարքավորումների միջոցով, Կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ սկսել է իրականացնել նոր հետազոտություն, որոշելով սննդամթերքներում, հատկապես կաթնամթերքներում կենդանական և բուսական ծագում ունեցող ճարպերի որակական ցուցանիշները, ինչն էլ դատական փորձագետին հնարավորություն կտա տալ եզրակացություն։
Կենտրոնի այս նոր հնարավորությունը թույլ կտա վերահսկողություն իրականացնող մարմինների ուշադրության կենտրոնում պահել արտադրանքի վերահսկողությունը, ինչպես նաև շուկայում կաթնամթերքների արտադրությամբ զբաղվողներին, որն էլ իր հերթին կնպաստի շուկայում սպառողին ներկայացվող բարձր որակական հատկանիշներով կաթնամթերք, խուսափելով կեղծիքներից, որոնք կարող են դառնալ մարդու համար լուրջ առողջական խնդիրների պատճառ։