Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին:
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ռուսական կողմի շահագրգռվածությունն ու բիզնեսում ներգրավվածությունը Հայաստանյան շուկայում՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ՀՀ ԱՆ աջակցություն իրավական հարցերի կարգավորմանն ուղղված քայլերում:
Կողմերը քննարկել են Հայաստանի առավել լայն ինտեգրացիան Եվրասիական շուկայում՝ ընդգծելով առկա իրավական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են «Հայաստան-Ռուսաստան» 2-րդ իրավական ֆորումի կազմակերպման հնարավորությունները, որի շրջանակներում կներառվեն Հայաստանում ռուսական բիզնեսի առաջխաղացման հնարավորությունները, իրավական խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու մեխանիզմները: Ֆորումի շրջանակներում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ համագործակցությունը` բանկային, հարկային և հակամենաշնորհային ոլորտներում: