Կստեղծվեն Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ. Գրիգոր Մինասյանի զեկույցը Կառավարության նիստին
08/06/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կառավարության նիստում ներկայացրել է Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակների ներդրման ծրագիրը։
Նախարարն ընդգծել է, որ պրոբացիայի շահառուների և պրոբացիայի ծառայողների վարույթում գտնվող գործերի քանակի աճի դինամիկայով պայմանավորված համապատասխանաբար ավելացել են նաև պրոբացիայի ծառայողների այցերը պրոբացիայի շահառուների բնակության կամ աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող վայրեր։ Պրոբացիայի ծառայության մարզային մարմինները տեղակայված են մարզկենտրոններում, սակայն ծառայություն են իրականացնում ամբողջ մարզի տարածքում։
Վերոնշյալ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի շահառուների ընդունելությունը և այլ անհրաժեշտ գործառույթներ: Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները։
Եվս մեկ մարդատար՝ 17 նստատեղով, կծառայի շահառուներին Երևան քաղաքից և այլ մարզերից Կենտրոն (տեղակայված է Արարատի մարզի Արարատ քաղաքում) փոխադրելու, պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող վերականգնողական ծրագրերի շրջանակում տարբեր կրթական և մշակութային հաստատություններ այցելելու համար: