Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ արդարադատության նախարարը քննարկել է Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումները

13/06/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» նախագահ Կլեր Բազի Մալորիի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:
Նախարար Մինասյանը կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը և նրա ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հանձնաժողովի գործուն աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանի համար անկյունաքարային հանդիսացող իրավակիրառ հարցերի լուծումներին՝ կապված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործման, դատավորների անհամատեղելիության մեխանիզմների և կարգապահական վարույթների, ինչպես նաև և այդ վարույթների արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման մեղանիզմների կարգավորման հետ:
Կողմերը քննարկել են նաև ներկայումս ընթացող լայանածավալ դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում Հանձնաժողովի հետ համագործակցության և դրա շրջանակների ընդլայնման հնարավորությունները:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բազի Մալորին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:
Ամփոփելով՝ կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ Հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդման և իրավական ինստիտուտների զարգացման գործում։