Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային Բանկի աշխատանքային խմբի ղեկավար Դանիելա Ֆելցմանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը՝ դատական և իրավական բարեփոխումների շրջանակում թվայնացման, կոռուպցիայի կանխարգելման համակարգային և գործառնական ուղղություններով:
Կարեն Կարապետյանն իր երախտագիտությունն է հայտնել Համաշխարհային բանկին արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Դանիելա Ֆելցմանն իր հերթին ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացված հանրային հատվածի բարեվարքության հարցման և հակակոռուպցիոն ոլորտի թվայնացման կարիքների գնահատման, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի բարելավման և կարիքների ուսումնասիրությանն ուղղված աշխատանքները:
Միաժամանակ, կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի կողմից հնարավոր աջակցությունն Արդարադատության նախարարության թվայնացման բարեփոխումների օրակարգին, մասնավորապես՝ հակակոռուպցիոն նոր ռազմավարության և դրանում թվայնացման բաղադրիչներին:
Երկուստեք նախանշվել են հետագա համագործակցության ուղիները՝ Համաշխարհային բանկի առաջիկա ծրագրերի շրջանակներում: