Կասեցվել է ՝ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտարի գործունեությունը

14/06/2023

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Վերահսկողական վարչության ուսումնասիրությամբ և հայտնաբերված մի շարք խախտումներով՝ «Արմավիրի մարզ» նոտարական տարածքի նոտար Յուրա Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է «գործունեության կասեցում» կարգապահական տույժը՝ երկու ամիս ժամկետով։