«Փորձագիտական կենտրոն»–ի նոր ձեռքբերումը. Շնորհիվ նոր սարքավորումների փորձագետներն ընդլայնում են Կենտրոնի հնարավորությունները, կատարելով բացառիկ փորձաքննություն, պարզելով քիմիական հետազոտությամբ նիկոտինի որակական և քանակական առկայությունը
20/06/2023
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»–ն այսուհետ կիրականացնի բացառիկ փորձագիտական հետազոտություններ՝ նոր ուղղություններով։
Նորագույն սարքերի և սարքավորումների միջոցով, հնարավոր կլինի կատարել ծխախոտի հումքի թութունի և պատրաստի ծխախոտային արտադրանքի բուսաբանական և քիմիական հետազոտություններ։ Բուսաբանական հետազոտությամբ որոշվում է թութունի որակական հատկանիշները, ինչպես նաև այլ բույսերի և ծխախոտի համար չնախատեսված նյութերի առկայությունը, իսկ քիմիական հետազոտությամբ՝ նիկոտինի որակական և քիմիական այլ նյութերի առկայությունը։
Փորձաքննության այս տեսակն իրականացվելու է Կենտրոնում առաջին անգամ։