Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և ծրագրի ուսումնասիրման արդյունքների վրա հիմնված մոնիթորինգ իրականացնող փորձագետներին:
Կողմերը քննարկել են «Էլեկտրոնային արդարադատության լուծումների մշակում և ներդրում Հայաստանում» ԵՄ ծրագրի շրջանակներում E-Justice համակարգի շուրջ վերհանված խնդիրները: ԵՄ գործընկերները կարևորել են մոնիթորինգի արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև հույս հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հասնել ընդունելի լուծման:
Նախարարի տեղակալն ընդգծել է ԵՄ հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև E-Justice համակարգի պատշաճ ներդնման և կիրառման կարևորությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ամփոփել մոնիթորինգի արդյունքները և հստակեցնել հետագա քայլերը: