Հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ. հրավեր
18/08/2023
Օգոստոսի 23-ին և օգոստոսի 24-ին Արդարադատության նախարարությունն անցկացնելու է հանրային քննարկումներ՝ «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ:
Oգոստոսի 23-ին քննարկվելու են Հակակոռուպցիոն ռազմավարության «Կոռուպցիայի կանխարգելում» և «Հակակոռուպցիոն կրթություն և հանրային իրազեկում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունները և գործողությունները:
Oգոստոսի 24-ին՝ «Կոռուպցիայի հակազդում», «Գործարար բարեվարքություն, գործարար իրավունքների պաշտպանություն և պետություն-գորրծարար վարչարարության դյուրացում», «Հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործում» ռազմավարական նպատակների ներքո նախատեսված ռազմավարական ուղղությունները և գործողությունները:
Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 22-ը՝ ժամը 13:00-ն: Քննարկումների անցկացման վայրի և ըստ թեմաների՝ քննարկման ժամերի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: