Մեկնարկում է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումներին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը
29/08/2023
Արդարադատության նախարարությունը սկսում է 2023 թվականի սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգումներին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը:
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում:
Որակավորման ստուգումն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլը ներառելու է թեստային հարցերի և իրավիճակային խնդրի լուծումը, իսկ երկրորդ փուլը՝ հարցազրույցը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ՝ մինչև ժամը 16:00-ն: