Արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգում անցկացնելու մասին
27/09/2023
Որակավորման ստուգման համար կարող են դիմել գործունակ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և համապատասխան օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ), բացի ժեստերի լեզվի թարգմանչի վկայական ստանալու համար դիմածներից:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից:
Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի հոկտեմբերի 11-ը մինչև ժամը 16։00-ն: