Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին. Նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը շրջայց են կատարել դատարանի տարածքում

10/10/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն:
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են և այս շենքի նորոգումը նպատակ ունի դատավորների համար ստեղծել բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը գործելու է Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում: Նոր դատարանը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխան 4 դահլիճ, որոնք կահավորված կլինեն անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Միջազգային ստանդարտներին համապատասխան շենքում կտեղակայվի նոր դատարանը՝ 12 դատավորների թվակազմով:
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին: