Աշխատանքի տոնավաճառ ուսանողների համար. Նախարարությունը կարևորում է որակյալ կադրերի ներգրավման առավել արդի և ճկուն մեթոդների կիրառումը

12/10/2023

Արդարադատության նախարարությունը մասնակցել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառին, որտեղ ապագա գործատուները հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց կառույցի գործունեությունը, աշխատանքային հեռանկարները, պրակտիկա անցնելու պայմանները, առկա թափուր հաստիքները և դիտարկել ապագա աշխատակիցների թեկնածությունները: Արդարադատության ոլորտով հետաքրքրված ուսանողները ծանոթացել են նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին:
Արդարադատության նախարարությունը կարևորում է որակյալ կադրերի ներգրավման առավել արդի և ճկուն մեթոդների կիրառման հնարավորությունները, ինչի արդյունքում նմանատիպ միջոցառումներին ներկայացվածությունը կլինի շարունակական: