Մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական արշավ. Տեղի է ունեցել միջգերատեսչական խմբի անդրանիկ նիստը

20/10/2023

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում մեկնարկում է Ազդարարման համակարգի վերաբերյալ 2023 թվականի հաղորդակցման գործողությունների համապետական իրազեկման արշավ:
Արշավի ընթացքում իրականացվելու են տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված ազդարարման համակարգի, azdararir.am հարթակի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը:
Աշխատանքները համակարգելու նպատակով տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՏԿԵՆ նախարարի տեղակալը, Քաղաքապետի տեղակալը, Գլխավոր դատախազության, Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, ՀՌՀ և այլ ներկայացուցիչներ:
Նիստի քննարկումների արդյունքում՝ հաստատվել է իրազեկման արշավի գործողությունների ծրագիրը, քննարկվել են արշավի շրջանակում միջազգային համագործակցությունը, ֆինանսավորումը, բրենդինգը և այլ կարևոր հարցեր:
Ներկաները հայտնել են պատրաստակամություն՝ իրենց իրավասությունների շրջանակում նպաստելու արշավի կենսագործմանը և համատեղ ջանքերով հասնելու լավագույն արդյունքին: