Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա Բարձրագույն դատական խորհրդի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին հայտարարվել է նկատողություն:
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին արդարադատության նախարարը միջորդություն էր ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավորի կողմից մի քանի դատական գործերով ակնհայտ խախտման համար: Բարձրագույն դատական խորհուրդը դատական նիստերի ժամանակ արձանագրել է, որ դատավորի կողմից մի շարք գործերով թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, մասնավորապես՝ դատավորը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումները դրանք կայացնելու պահից ավելի քան 1 տարի 4 ամսից մինչև 1 տարի 9 ամիս անց է ուղարկել դատավարության կողմերին, մեկ այլ գործով՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումները հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 1 տարի 2 ամսից մինչև 1 տարի 4 ամիս անց է տրամադրել դատավարության կողմին, այլ դեպքով՝ հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 1 տարի 4 ամիս անց դատավարության կողմին չի տրամադրել, վճռների հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 8 ամսից մինչև 1 տարի 5 ամիս անց է «Datalex» դատական տեղեկատվական համակարգում հրապարակել կամ վճիռների հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 1 տարի 9 ամիս անց «Datalex» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված չի եղել, ինչպես նաև վճիռների հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 7 ամսից մինչև 1 տարի 5 ամիս անց դատավարության կողմին չի տրամադրել կամ հրապարակման նշանակված օրվանից ավելի քան 1 տարի 5 ամսից մինչև 1 տարի 8 ամիս անց դատավարության կողմին չի տրամադրել, կատարողական թերթերը կատարողական թերթ տալու օրենքով սահմանված ժամկետից 10 օրից մինչև 6 ամիս անց է տրամադրել: