Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնի հետ։ Պաշտոնական ընթրիքի ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության շրջանակը և դրա հետագա ընդլայնումը, արդարադատության ոլորտում երկու երկրների միջև առկա և հնարավոր համագործակցության ուղղությունները։ Նախարարը խոսել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում` հակակոռուպցիոն քաղաքականության, նվերների ինստիտուտի, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնել և ընդլայնել արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը: