Մեկնարկում են հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները

17/11/2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեկնարկում է հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման անցկացման աշխատանքները: Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ 25 տարին լրացած քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում: Արտոնագրված հաշտարարի որակավորում չի կարող շնորհվել այն անձին, ով, հանրային ծառայող է, դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ վերացված չէ, որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:
Դիմորդը որակավորման ստուգման համար հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգմանը մասնակցելու նպատակով առցանց եղանակով՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով ներկայացնում է`
• դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`
1. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),
2. դիմորդի ծանուցման հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. ծննդյան օրը, ամիսը, տարին,
4. անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրման ամսաթիվը.
• գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի.
• անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
• նախատեսված օտարերկրյա հեղինակավոր կազմակերպության հաշտարար հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ՝ տրված այդ կազմակերպության կողմից:
  • նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Հաշտարարության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին,
  • որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (10.000 ՀՀ դրամ) 900005002796 գանձապետական հաշվեհամարին վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի նոյեմբերի 28-ն է։ Հաշտարարների հավակնորդների որակավորման ստուգման առաջին` գրավոր փուլը, անցկացվելու է 2023 թվականի դեկտեմբերի 1-ին, Արադարադատության ակադեմիայում (հասցե՝ Փիրումյանների փող., 9 շենք):
Մանրամասներն այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/2747