Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի ներդնում․ ԵԽ-ի հետ ակտիվ համագործակցությունը շարունակվում է

06/12/2023

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման վերաբերյալ աշխատաժողովին, որտեղ բարձր է գնահատել ԵԽ-ի հետ արդյունավետ համագործակցությունը։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Ծրագրի շրջանակում մշակված «Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ոլորտի կարիքները և վերասոցիալականացման պիլոտային ծրագրի ներդրման վերաբերյալ զեկույցը»։ Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Մարտինա Բարիչը ներկայացրել է ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման ոլորտի միջազգային չափանիշները: Անդրադարձ է կատարվել վերասոցիալականցման միջոցների զարգացմանն ու կարիքների իրականացմանը վերաբերող հարցերին: Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ պիլոտային ծրագրի ներդրման վերաբերյալ: