Հարգելի գործընկերներ, 2023 թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին ՀՀ արդարադատության նախարարությունը և «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը համատեղ կազմակերպում են հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ Մենք հրավիրում ենք ոլորտում գործող ԶԼՄ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու հանրային քննարկմանը: Մասնակցության հնարավորություն կտրվի միայն նախապես գրանցված մասնակիցներին՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով: Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև քննարկումը լուսաբանելու համար անհրաժեշտ է լրացնել տվյալ հայտը մինչև ս․թ․ դեկտեմբերի 20-ը, ժամը 18:00։ Գրանցումից հետո միջոցառման վայրն ու օրակարգը կուղարկվեն գրանցման ընթացքում նշված էլ. հասցեին: Հայտը լրացնելու համար՝ այստեղ