Արդարադատության նախարարն ամփոփիչ ասուլիս է անցկացրել
08/01/2024
Այսօր տեղի է ունեցել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ասուլիսը, որտեղ ներկայացվել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Նախարարը հանդես է եկել բացման խոսքով և շնորհակալություն հայտնել ներկա գտնվող ԶԼՄ ներկայացուցիչներին։ Ասուլիսի շրջանակներում Գրիգոր Մինասյանն անդրադարձել է կարևոր մի շարք ձեռքբերումներին.
- Ներքին գործերի նախարարության ստեղծմանը
- Եռաստիճան հակակոռուպցիոն դատարանի ձևավորմանը
- Արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը
- Ազդարարաման համակարգի իրազեկմանն ուղղված արշավի մեկնարկին
- Դատավորների և իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը
- Դատարանների ծանրաբեռնվածությանն թեթևացմանն ուղղված աշխատանքներին և այլն։
Այնուհետև լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել նախարարին, որոնց վերաբերյալ տրվել են պատասխաններ։