Մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացը
04/04/2024
Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում` Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական երկրորդ դասընթացը։
Կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Մասնակցությունն անվճար է: Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 29-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ:
Դիմումը և կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային՝ info@moj.am էլ. փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 20-ը: