Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Թեժ գծի» երեք լրացուցիչ հեռախոսահամար

08/04/2024

Նպատակ ունենալով առավել բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը և հաշվի առնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մուտքային զանգերի քանակը՝ ԱՆ ՀԿԱԾ-ն ավելացրել է «Թեժ գծի» երեք լրացուցիչ հեռախոսահամար՝  060713593, 060713594, 060713595։ Միաժամանակ գործելու են նաև 88-19, 88-29 կարճ հեռախոսահամարները։ Թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00: