Կատարողական վարույթի նյութերն արդեն հասանելի են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում

08/05/2024

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը լրամշակել և ընդլայնել է «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։ «Անձնական գրասենյակ»-ում այսուհետև նաև պահանջատեր ֆիզիկական անձինք կարող են դիտել կատարողական վարույթի նյութերը, ինչը հնարավոր է դարձել հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում։ Քաղաքացիներին հորդորում ենք ակտիվորեն օգտվել cabinet.harkadir.am էլելտրոնային հարթակից՝ տեղեկացված լինելու և սեփական ժամանակը խնայելու համար։