Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը Բանգկոկում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային տասնամյակի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի (CRVS) տարածաշրջանային ղեկավար խմբի 10-րդ հանդիպմանը:
Մարինե Յայլախանյանը ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում 2015-2024թթ. ընթացքում Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը, օրենսդրական բարեփոխումները և գրանցած հաջողությունները: Գործակալության պետն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության որդեգրած թվային ծառայությունների ընդլայնման քաղաքականությանը, պատրաստակամություն է հայտնել գործընկերների հետ կիսվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում գրանցած Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող լավագույն փորձով և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և բնակչության բնական շարժի շրջանակներում Հայաստանի գրանցած հաջողություններով: