Արտաքին մրցույթ՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

14/05/2024

Արդարադատության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Նստավայր՝ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024թ. մայիսի 14-20-ը ներառյալ: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում: Մրցույթի մանրամասներին և ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.moj.am/announcements/view/article/3040