Կանայք՝ արդարադատության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելիս․ Արմենուհի Հարությունյանը ԵՊՀ ուսանողների հետ կիսվել է սեփական փորձով

23/05/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը Երևանի պետական համալսարանում ելույթով է հանդես եկել ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի կողմից կազմակերպված «Կին առաջնորդները արդարադատության ոլորտում. արդարության ձևավորում կանանց ներառման միջոցով» խորագրով պանելային քննարկմանը։

Արմենուհի Հարությունյանն անդրադարձել է այն մարտահրավերներին, որոնց բախվում են կանայք արդարադատության ոլորտում ղեկավար պաշտոններ զբաղեցնելիս, ինչպես նաև կիսվել է սեփական փորձով՝ կարևորելով կանանց ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում:

Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները, որոնց բարձրացրած բազմաբնույթ և հետաքրքիր հարցերին պատասխանել են բանախոսները, նշելով որ հետագայում նույնպես պատրաստ են իրենց փորձառությամբ կիսվել և աջակցել ուսանողներին: