Հունիսմեկյան միջոցառումներ են կազմակերպվել Պրոբացիայի շահառուների և դատապարտյալների երեխաների համար

05/06/2024

Երեխաների իրավունքների պաշտպանության միջագգային օրվա կապակցությամբ՝ Պրոբացիայի շահառուների և «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալների երեխաների համար կազմակերպվել են ժամանցային միջոցառումներ:
Երեխաներին ողջունել են մուլտհերոսները և կազմակերպել հետաքրքիր ժամանցային խաղեր և ինտերակտիվ շոու: Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության և հոգատարության գգացումը զարգացնելու համար երեխաներին և նրանց ծնողներին տրվել են ծաղիկներ, ծաղկամաններ և սևահող՝ միասին տնկելու համար: Միջոցառումներն ավարտվել են խաղ-մրցույթներով:
Միջոցառումները նախաձեռնել է Անչափահասների արդարադատության խորհուրդը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության հետ համագործակցությամբ: